Պատմություն



Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցին կառուցվել է Դավիթաշենի կամրջի հարևանությամբ: Եկեղեցին հիմնադրել, հովանավորել և կառուցել են  Տեր և Տիկին Ռուբեն և Ռիտա և որդի Պետրոս Գևորգյանները` 1996-2001 թվականներին: Հիմնօրհնեքը կատարվել է 1996 թվականի հուլիսի 31-ին՝ Գարեգին Ա Կաթողիկոսի հայրապետության օրոք, ձեռամբ Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի (ներկայիս Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոս): Առաջին Ս. Պատարագը եկեղեցում մատուցվել է 2003 թվականի ապրիլի 6-ին՝ Գալստյան կիրակիին, Տ. Խորեն քահանա Մարուքյանի ձեռամբ, որն առ այսօր շարունակում է իր հոգևոր ծառայությունը Դավիթաշենի վարչական համայնքում: Սրբոց Նահատակաց եկեղեցին նվիրված է հանուն հավատի եւ հայրենիքի նահատակված հայ ազատամարտիկների հիշատակին: Եկեղեցու նախագծի հեղինակն է Լևոն Ումեդյանը: Եկեղեցին գմբեթավոր է: Կառուցված է մոխրագույն տուֆից, հատակը, Սուրբ Սեղանը եւ ավազանը մարմարապատ են: Եկեղեցու գեղեցիկ զարդաքանդակներով փայտե դուռը պատրաստել է հայտնի քանդակագործ  Արսեն Փանոսյանը

Комментариев нет:

Отправить комментарий