пятница, 13 июля 2012 г.

Աղոթքի մասին


«Աստված Հոգի է» սովորեցրեց մեզ ՀիսուսՀոգին անտեսանելի է ու անզննելի, բայց մարդուն հնարավորություն և իրավունք է տրված հարաբերվելու այդ Հոգի Աստծո հետ. դա աղոթքն է, քանզի Արարչի հետ հաղորդակցության միակ միջոցն է, որով մեր հավիտենական հոգիները կապվում են իրենց կյանքի աղբյուրի՝ Աստծո հետ:
Տիեզերքի մեծագույն խորհուրդը եղել է և մնում է աղոթքը, որի միջոցով մշտնջենավոր երկնավոր զորություններ են գործի դրվում մեկ մարդու աղոթքով, ինչպես և գրված է Սուրբ Գրքում. «Եթե հավատք ունենաք ու չերկմտեք, մինչև իսկ եթե այս լեռանը ասեք` «ելիր և ծովը ընկիր», պիտի կատարվի: Եվ ամեն ինչ, որ հավատքով խնդրեք աղոթքի մեջ՝ պիտի ստանաք» (Մատթ. 21. 21-22): Եվ թե մեր Տեր Հիսուս Քրիստոսը, թե սուրբ հայրերը աղոթքի զորությամբ են հաղթել սատանային: Իսկ այս չար ժամանակների մեջ մեզ առավել ևս խիստ անրաժեշտ է տեղյակ լինել աղոթքի գաղտնիքներին, որպեսզի կարողանանք թե մեր ազգի և թե մեր հոգիների համար խաղաղություն և փրկություն գտնել
Պետք է իմանալ, որ անփութորեն ու ծուլությամբ կատարված աղոթքը դատարկախոսություն էԻնչպես ուժեղ քամին է ցրում փոշին, այդպես էլ Աստծուն փառաբանելով և աղոթքով հալածվում է մեր թշնամին՝ սատանան:

Վկայություններ Սուրբ Հայրերից աղոթքի մասին
          
          Հայր Եսայի 
          Չարությունը դիտավորությունից սնվելով սիրտն է զայրացնում, իսկ հույսով ու աղոթքով ջախջախվելով՝ վերանում է այնՈ՜չ ոք չի կարող Քրիստոսին ունենալ առանց ջանքի, քրտինքի, խոնարհության և անդադար աղոթքի:
           
            Հայր Նեստոր
Առանց աղոթքի մեր հոգևոր կյանքը ծարավում, թորշնումմեռնում է:


        Հովհան Ոսկեբերան
Եթե լսես որ մեկը չարախոսել է քո մասին ու նա քո մոտ գա, դու նրան մի դիմակազերծի, այլ ուրախացի՜ր նրա հետ ու դեմքդ ժպտերես թող լինի ու աղոթքիդ ժամանակ համարձակություն կստանաս:


       Հովհան Մանդակունի
Ինչպես հարդից ելած ծուխն է անհանգստացնում աչքերը, այդպես էլ հիշաչարությունն է անհանգստացնում մարդու միտքը աղոթքի ժամանակ:
Հավատացյալների աղոթքները աներևակայելի տանջանք ու սարսափ են չար հոգիների համար:
Մի՜ աղոթիր, որ քո կամքով լինի, քանի որ դրանք ոչ միշտ են Աստծո կամքին համաձայն, ավելի լավ է աղոթիր այնպես, ինչպես աղոթեց Տերը. «Թող ոչ թե իմ կամքը լինի, այլ Քո կամքը լինի» (Մատթ., Զ. 10): Միշտ խնդրիր այդպես, քանզի նա միշտ բարին է կամենում և հոգուդ համար առավել օգտակարը:
Մի՜ վշտացիր, երբ անմիջապես Աստծուց չես ստանում խնդրվածքդ: Նա դրանով ուզում է քեզ բարություն արած լինել, որպեսզի համբերությամբ աղոթելով սպասես, քանզի ի՞նչն է ավելի վեհ, քան Աստծո ներկայության մեջ զրույցը:
Սաղմոսերգությունը մարում է տենչանքը և սանձում մարմնավոր անզսպությունը: Եթե դեռևս չես ստացել աղոթքի կամ սաղմոսերգության շնորհը, անդադար աղոթիր և կստանաս:
Երբեք մի՜ ձգտիր ու մի փնտրիր, որ աղոթքի ժամանակ որևէ պատկեր կամ տեսք տեսնես:

Մարկոս Ճգնավոր
Եթե մեկը ուզում է, որ Աստված լսի իր աղոթքները, թող նախ իր թշնամիների համար աղոթի և Աստված կլսի նրա բոլոր խնդրվածքները:

Հայր Զենոն
Նա է կարողանում ճիշտ ապրել, ով կարողանում է լավ աղոթել:

Սուրբ Օգոստիանոս
Աստված հաճախ ուշացնում է մեր աղոթքների պատասխանները, որպեսզի մեր առողջ և բարի փափագները ավելի զորանան և արմատ բռնեն մեր մեջ, իսկ անօգուտ և վատառողջներն աղոտանալով` անհետանան մշուշի պես:
Աստված երբեմն ուշացնում է մեր խնդրվածքների ընթացքը, որպեսզի ժամանակը մաքրի մեր խորհուրդներն իրենց մեջ պարունակած մարդկային տարրերից՝ եսասիրությունից, շահասիրությունից և փառասիրությունից: Չէ՞ որ պատահել է, որ մենք մի ժամանակ հետո  բոլորովին այլ լույսի տակ ենք նայել այս խորհուրդներին, որոնց համար պատասխան չստանալու համար նեղսրտվել ենք Աստծո դեմ:

Եզնիկ Կողբացի
Պետք է աղոթել ուշադրությամբ. ուշադրությունը աղոթքի հոգին էԱղոթքն ու Աստծո մասին հիշողությունը հավասարազոր են իրար: Կարելի է քայլել կամ ինչ-որ բան անել ու մտածել Աստծո մասին՝ դա նույնպես աղոթք է:
Ոչ ոքի հանդեպ թշնամություն մի՜ ունեցիր, այլապես աղոթքդ անընդունելի կլինի Աստծո մոտ և նույնիսկ մեղք կհամարվի: Ինչպե՞ս պետք է խնդրենք Աստծուն, որ ների մեր մեղքերը, երբ ինքներս չենք ներում ուրիշներին:


Սուրբ Հայրերի վարքից
Միայնակյաց մի ճգնավոր տեսավ` ինչպես մի դև հրամայում էր մի ուրիշ դևի, որ արթնացնի քնած կրոնավորին: Պատասխանեց նրան դևը և ասաց. «Չեմ կարող այդ անել, որովհետև մի անգամ արդեն արթնացրի, նա վեր կացավ աղոթեց ու ինձ հալածեց այստեղից»:

                                               ----  ----  ----

Մի եղբայր, ինչ-որ մեկից տրտմելով, վեր կացավ գնաց տարեց ճգնավորի մոտ և ասաց նրան. «Հայր, տրտում է անձս»: Հարցրեց նրան տարեցը. «Ինչո՞ւ եղբայր»: Պատասխանեց եղբայրը և ասաց. «Որովհետև մեկն ինձ տրտմեցրեց, իսկ դևը գրգռում է ինձ, որ նրան հատուցեմ առավելապես»: Ասաց նրան ճգնավորը. «Ինչ որ ասեմ, եթե լսես ու հնազանդվես, կփրկի քեզ Աստված այս ախտից»: Եղբայրը ուխտեց լսել նրան և անել ինչ-որ ասի: Ասաց նրան ճգնավորը. «Գնա՜ սենյակդ, աղոթի՜ր ամբողջ սրտով և օրհնիր քեզ  տրտմեցնողին»Եղբայրը գնալով մի շաբաթ արեց այդպես, ինչպես պատվիրված էր և վերցրեց Աստված տրտմությունը նրա հնազանդության համար:

                                       ----  ----  ----

Մի անգամ Հովհաննես Կղեքամոսը հրամայեց իր աշակերտին՝ Մովսեսին, գնալ ինչ որ տեղից լավ հող բերել փոքրիկ այգու համար: Մովսեսը գնաց ու կատարեց հրամանը, բայց քանի որ շատ շոգ էր, որոշեց մի փոքր հանգստանալ մեծ քարաժայռի բացվածքում ու քնեց այդ ստվերում: Այդ նույն ժամանակ հայր Հովհաննեսը զբաղված լինելով իր խցում ու Աստծո մասին խորհելով` թեթև քուն իջավ վրան ու նրան թվաց, թե մի այր մարդ է տեսնում՝ պատկառելի տեսքով, որը հանդիմանում է իրեն, որ հանգստի է տրվել այն ժամանակ, երբ նրա աշակերտը՝ Մովսեսը, կյանքը կորցնելու վտանգի է ենթարկվում:
Ծերը իսկույն սթափվելով` սկսեց աղոթել իր աշակերտի համար: Երբ վերջինս վերադարձավ, հայր Հովհաննեսը հարցրեց նրան, թե արդյո՞ք որևէ բան էր պատահել: «Ես վտանգի էի ենթարկվել, - պատասխանեց Մովսեսը, - Եվ կարող էի ճզմվել ժայռի տակ, երբ խորը քնած էի նրա ստվերում, բայց լսելով, որ դու ինձ կանչում ես, իսկույն արթնացա ու քնածս տեղից դեռ մի փոքր չհեռացած, հանկարծ իմ աչքերի առջև ժայռը պոկվեց ու ընկավ ճիշտ այն տեղում, որ ես քիչ առաջ թողեցի»:
  
                                               ----  ----  ----
Հայր Վիսսարիոնի աշակերտը պատմում է հետևյալը. մի անգամ գնում էինք ծովի ափով և ես խիստ ծարավ զգալով` ասացի հայր Վիսսարիոնին. «Հայր, ծարավը ինձ շատ է տանջում»: Ծերը աղոթեց ու ասաց. «Խմիր ծովի ջրից»: Եվ ծովի ջուրը քաղցրահամ դարձավ: Հագենալով, ես այդ ջրից իմ մոտի ջրամանն էլ լցրեցի, որպեսզի երբ պետք լինի էլի օգտագործեմԾերը այդ տեսնելով` հարցրեց. «Ինչո՞ւ համար այդ արեցիր»: «Ներիր, ինձ հայր, - պատասխանեցի ես -այդ արեցի զգուշությունից, վախենալով, որ նորից կծարավեմ»: Ծերն ասաց. «Ինչպես այստեղ է Աստված, այդպես էլ ամենուր է»:
Աղոթքներ

Սուրբ Ներսես Շնորհալի «Հավատով խոստովանիմ»


Աղոթքի ազդեցությունը

Комментариев нет:

Отправить комментарий