Հոգևոր կյանքը


Ուխտագնացություն

Սրբոց Նահատակաց եկեղեցուն կից գործող խմբակների սաների համար կազմակերպվեց առաջին ուխտագնացությունը` ուղեկցությամբ եկեղեցուն կից գործող երիտասարդաց խմբի: 

Ուխտավորները Մայր Տաճարում իրենց մասնակցությունը բերեցին Սուրբ Պատարագի արարողությանը: Այնուհետև այցելեցին Սուրբ Գայանե, թանգարան, ուր և ծանոթացան հայ հոգևոր գանձերին: 

Վառ տպավորություններով և աղոթքից բխող օրհնությամբ խումբը վերադարձավ Երևան: 


Ամանօրյա հանդես

Դեկտեմբերի վերջին, Ամանորին ու Սուրբ Ծննդյանը նվիրված միջոցառմամբ, հանդես եկան նաև Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցուն կից գործող խմբակները: 

Միջոցառումը տեղի ունեցավ Դավիթաշենի թիվ  192 դպրոցում, ուր և անցկացվում են պարապմունքները: 

Բոլոր խմբակները ներկայացրեցին իրենց աշխատանքները, իսկ Տեր Խորեն քահանա Մարուքյանը հանդես եկավ օրհնության խոսքով:


Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը Դավիթաշենի Սրբոց Նահատակաց Եկեղեցում






                                                             ---- ---- ---- ---- -----

Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Խորեն քահանա Մարուքյանի պատգամը հավատացյալներին Մակարավանք կատարած ուխտագնացության առիթով: 

Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում ծառայող 14-ամյա պատանի Հակոբիկի օրը:


Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցի








Комментариев нет:

Отправить комментарий